Բելառուսի առաջնության 12-րդ տուրի շրջանակում Գեղամ Ղադիմյանի «Նեմանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Սմոլևիչիի» նկատմամբ:
Խաղի հաշիվը 74-րդ րոպեին բացեց Ժուկովսկին: 88-րդ րոպեին Յաբլոնսկին խփեց տանտերերի երկրորդ գնդակն ու դրեց խաղի վերջակետը՝ 2-0:
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս խաղից հետո «Նեմանը» 20 միավորով 5-րդն է: