«Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում բելառուսական արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ կերպով չի հայտնի երրորդ փուլում։
ՈւԵՖԱ-ն որոշում է ընդունել փոխարինել Սլովակիան ներկայացնող «Դունայսկա Ստրեդա» ակումբին, որը պետք է Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում մրցեր «Նեման» — «Ուրարտու» զույգի հաղթողի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որակավորման առաջին փուլում «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողը կմրցի Սլովակիան ներկայացնող «Կոշիցե» ֆուտբոլային ակումբի հետ։
«Նեման» — «Ուրարտու» պատասխան հանդիպումը կկայանա վաղը, Երևանի ժամանակով 22։00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է բելառուսական ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

























































