Իտալական «Յուվենտուսի» կիսապաշտպան Ալեսիո Տակինարդին վերհիշել է Ֆաբիո Կապելոյի հետ ունեցած վեճի մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Մի օր խաղում էինք «Պալերմոյի» դեմ և պարտվում էինք ՝ 2:0 հաշվով: Ընդմիջմանը Կապելոն մտավ հանդերձարան և հարձակվեց ինձ վրա:
«Տխմա՛ր, անպիտան տխմա՛ր. կորչիր գրողի ծոցը»:
Նա այնպիսի հայացք ուներ, որ ինձ թվաց, թե դա իմ կյանքի վերջին րոպեներն են: Կապելոն իր ձեռքի հեռախոսով հարվածեց ինձ և անպատվեց իմ ընտանիքի անդամներին:
Այդ պահին տեղից վեր կացավ Դել Պիերոն ու հրեց Կապելոյին:
«Դու իրավունք չունես նրան վիրավորելու: Զսպի՛ր քեզ, Ֆաբիո»,- ասաց Դել Պիերոն:
Նա պաշտպանեց ինձ. դա ես երբեք չեմ մոռանա»,- պատմել է Տակինարդին:
Հիշեցնենք, որ Տակինարդին այժմ մարզում է «Կրեմա» ակումբի երիտասարդական թիմը: