«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն մեկնաբանել է Լիոնել Մեսսիի հեռանալը «Բարսելոնայից», ով չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
«Մենք բոլորս ցանկանում էինքլ, որ նա ավարտի կարիերան «Բարսելոնայում», այնպես որ ես մի փոքր ցնցված եմ: Նա պետք է նոր մրցաշրջանը սկսեր «Բարսելոնայի» համազգեստով, և ակումբի կողմից հնչում էին դրական հաղորդագրություններ: Կարծես ամեն ինչ լավ էր ընթանում:
Այժմ նա սկսում է նոր գլուխ, այն բոլորովին այլ կլինի: Ես չեմ ուզում նրան մեղադրել: Միգուցե պարզվի, որ սա սխալմունք է: Կամ հնարավոր է, որ նրա հեռանալը ձեռնտու կլինի երկու կողմերին:
Ես կնախընտրեի, որ նա մնա «Բարսելոնայում» մինչև կարիերայի ավարտը », — Football Italia- ն մեջբերում է Դել Պիերոն: