Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է իր առաջին կնոջ ՝ Ջիանինա Մարադոնայի հետ ունեցած հարաբերությունների մասին, տեղեկացնում է The Sunday Times-ը:
«Իհարկե, դժվար է ապրել Մարադոնայի աղջկա հետ: Դա մեծ պատասխանատվություն է:
Ես դեռ երիտասարդ էի և շատ բան չէի հասկանում: Այդ տարիքում պետք չէ ամուսնանլ: Անհրաժեշտ է հասունանալ և դրանից հետո միայն դիմել նման լուրջ քայլի:

Կինս հաճախ ասում էր.«Այդ հիմար գնդակն ինձնից ավելի շատ ես սիրում: Դու այն ավելի շատ ես համբուրում, քան ինձ»,- ասել է Ագուերոն:
Հիշեցնենք, որ զույգը տղա երախա էր լույս աշխարհ բերել: 2012-ին նրանք դադարեցրել էին իրենց հարաբերությունները: