Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» ընդունեց «Լևանտեին» (1-1):
Հանդիպման առաջին գնդակը խփվեց 89-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ տանտերերի հարձակվող Ռոդրիգոն:
Հյուրերը մրցավարի կողմից ավելացված ժամանակում 11-մետրանոցի իրավունք ստացան, որն էլ 98-րդ րոպեին իրացրեց Գոնսալո Մելերոն:
Հավելենք, որ «Լևանտեն» 74-րդ րոպեին մնացել էր տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտը ստանալու հետևանքով հեռացվել էր Մարտի Ռոջերը:
Այսպիսով, «Վալենսիան» վաստակեց 43 միավոր և մնաց 7-րդ հորիզոնականում: «Լևանտեն» իր ակտիվում ունի 34 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: