«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է երիտասարդ աստղերի՝ «արքայական» ակումբ հավանական տեղափոխության մասին։ Խոսքը Կիլիան Մբապեի, Ջեյդոն Սանչոյի և Կայ Հավերցի մասին է։
«Ես չգիտեմ, թե ակումբը ինչ է ուզում և ինչ ֆինանսական միջոցներ են հնարավոր։
Այն ֆուտբոլիստները, որոնց դուք նշեցիք, հետաքրքրում են շատ ակումբների, քանի որ նրանք երիտասարդ են ու բարձր խաղամակարդակ ունեն։
Այս վեց տարիների ընթացքում ես շատ անուններ եմ լսել, որոնք կարող էին գալ Մադրիդ, սակայն 80 տոկոս դեպքերում իրադարձությունները այլ կերպ են զարգանում»,-Կրոսի խոսքն է մեջբերում Goal-ը։