Հունիսի 14-ին «Ռեալը» վերսկսում է մրցաշրջանը «Էյբարի» դեմ տնային խաղով։
Marca-ի փոխանցմամբ՝ այդ խաղում «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է մեկնարկային րոպեներից խաղալու հնարավորություն տալ Էդեն Ազարին, Գարեթ Բեյլին և Կարիմ Բենզեմային։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չնայած թեթևակի վնասվածքին՝ Բեյլն ապաքինվել է ու պատրաստ է մասնակցել «Էյբարի» դեմ խաղին։
«Ռեալ Մադրիդ» — «Էյբար» հանդիպումը կայանալու է հունիսի 14-ին՝ Երևանի ժամանակով 21։30-ին։