«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին բաց է թողել ակումբի ղեկավարության ու թիմի հանդիպումը, որը կայացել էր հունիսի 10-ին։
Ինչպես հաղորդում է Milan News-ը՝ ֆունկցիոները հանդիպման օրը երիկամի քարը հեռացնելու վիրահատության է ենթարկվել ու արդեն վերադարձել է աշխատանքի։
Մալդինին «Միլանի» ղեկավարությունում պաշտոն է զբաղեցնում 2018 թվականից։ Նա ռոսսոներիների սան է ու ողջ կարիերայի ընթացքում՝ 1984-2009 թվականներին պաշտպանել է ակումբի գույները։