«Ուրալը» հետաքրքրված է «Փյունիկի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի ծառայություններով, այս մասին հայտնում է Sport24.ru-ը:
Կայքը այլ մանրամասներ չի հաղորդում:
Հիշեցնենք, որ ամռանը Էրիկը մոտ էր «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն, բայց գործարք չկայացավ:
Հայաստանի Բարձրագույն խբի ընթացիկ առաջնությունում Վարդանյանը 9 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:
12-րդ տուրում` «Արարատի» դեմ խաղում Վարդանյանը կարմիր քարտ էր ստացել մրցակցին հարածելու և մրցավարին հրելու համար: Այնուհետև միջնամատ էր ցույց տվել մրցակցի երկրպագուներին: Ըստ ամենայնի Վարդանյանը երկար ժամանակով կորակազրկվի:
2017 թվականից «Ուրալում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: