Ցանկացած ակումբ մինչև հուլիսի 7-ը կարող է գնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին 111 մլն եվրոյի դիմաց: Արգենտինացու տրանսֆերի հիմնական հավակնորդը «Բարսելոնան» է, հայտնում է AS-ը:
Կապտանռնագույնները, սակայն, մտադիր չեն ակտիվացնել Մարտինեսին գնելու վերաբերյալ կետը, քանի որ այդքան գումար չունեն: Չնայած սրան՝ կատալոնական ակումբը մտադիր չէ հրաժարվել տրանսֆերից:
«Բարսելոնան» հասկանում է, որ Լաուտարոյի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները շատ բարդ ու երկար կլինեն: «Ինտերի» ֆինանսական պահանջները բավարարելու համար՝ կատալոնացիները պետք է գործարքի մեջ ներառեն իրենց մի քանի խաղացողներին, սակայն միլանյան ակումբին տրանսֆերի նման տարբերակը չի հետաքրքրում:
«Բարսելոնայում» հույս ունեն, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կնվազի ու նրանք կկարողանան «Ինտերի» հետ ավելի ձեռնտու պայմաններով իրականացնել գործարքը: