Ֆրանսիական «Դիժոնը» ցանկանում է պայմանագիր կնքել Ջիբրիլ Սիսեի հետ, որի հայտարարել է խաղային կարիերան վերսկսելու ցանկության մասին:
Հաղորդվում է, որ «Դիժոնի» մարզական տնօրեն Պեգի Լույինդուլան տնօրենների խորհրդի հանդիպման ժամանակ քննարկել է 38-ամյա հարձակվողին որպես ազատ գործակալ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը:
Սիսեն կարիերայի ավարտի մասին հայտարարեց երեք տարի առաջ, բայց վերջերս խոսեց Լիգա 1-ում 100 գոլի սահմանը հատելու համար մեծ ֆուտբոլ վերադառնալու ցանկության մասին (ներկայումս ֆրանսիացին ունի 96 գոլ):