Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն պարտվեցին դատական հայցը, որով նրանք պահանջում էին, որ հրապարկված ինտիմ տեսանյութը, որը հեղինակազրկում է «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Վալբուենային, ճանաչել անօրինական:
Այսպիսով, Ֆրանսիայի դատախազությունը ստացավ հնարավորություն պաշտոնապես մեղադրելու Բենզեմային ու Սիսեին իրենց հայրենակցին շանտաժի ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ շանտաժի տեսանյութը ի հայտ եկավ 2015 թվականից: Այդ ժամանակվանից ի վեր գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի որոշմամբ Բենզեման և Վալբուենան դադարել են հրավիրվել Ֆրանսիայի հավաքական: Երկու ֆուտբոլիստներն էլ բաց են թողել 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը և 2018 թվականի Աշխարհի գավաթը: Ինչ վերաբերում է Սիսեին, ապա նա Ֆրանսիայի հավաքականի կազմում չի խաղացել 2011 թվականից ի վեր: