«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է, թե ինչպես է զգում իրեն կորոնավիրուսային հիվանդության հաղթահարումից հետո։
«Ես կորոնավիրուսով էի հիվանդ, բայց հիմա ինձ բավականին լավ եմ զգում։ Ես դեռևս 100 տոկոսով չեմ վերականգնվել կորոնավիրուսից ապաքինվելուց հետո, բայց արդեն շատ բան լավ է։
Հիմա մենք վերսկսել ենք մարզումներն, մրցաշրջանը շուտով վերսկսվելու է։ Այսպիսով, մենք կարող ենք նորից անել այն, ինչ սիրում ենք»,-Դիբալայի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» ֆուտբոլիստներից COVID-19-ով վարակվել էին նաև Դանիելե Ռուգանին և Բլեզ Մաթյուիդին։ Բոլորն ապաքինվել են։