«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը զուգահեռներ է անցկացրել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի միջև, ում ղեկավարությամբ նա խաղացել է «Բորուսիա» Դորտմունդում։
«Յուրգեն Կլոպն ու Պեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն երկու մարզիչներն են։ Չորս տարի անցկացրել եմ Կլոպի հետ։ Նա մարզիչ է, ում ես շատ եմ սիրում։ Նա ստեղծում է աներևակայելի թիմային ոգի ու անհավանական ձևով մոտիվացնում է խաղացողներին։
Տակտիկական տեսանկյունից Պեպը շատ բարձր մակարդակի վրա է։ Նա մարզիչ է, ով ուզում է իմանալ խաղի յուրաքանչյուր մանրուքը։ Ես չեմ տեսել մարզիչներ, որոնք կատարելագործվում են տակտիկապես։
Նրանք տարբեր ոճեր ունեն, բայց երկուսն էլ հիասքանչ են։ Չնայած նրան, որ նրանք շատ տարբեր են, երկուսն էլ համարվում են լավագույնը աշխարհում»,-Գյունդողանի խոսքն է մեջբերում Fanatik-ը։