Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում Դյուսելդորֆի «Ֆորտունան» ընդունել է Սարգիս Ադամյան «Հոֆենհայմին»:
Սարգիս Ադամյանը բացակայում է հյուրերի հայտացուցակից: 5-րդ րոպեին Հենինգսի ջանքերով տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: 4 րոպե անց «Հոֆենհայմը» մնաց 10 հոգով. միտումնավոր կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Հյուբները: Սակայն 7 րոպե անց հաշիվը հավասարվեց. «Հոֆենհայմից» աչքի ընկավ Դաբուրը: Երկրորդ կեսի 16-րդ րոպեին Ցուբերը արդեն առաջ մղեց հյուրերին՝ 2-1: