Մինչ շատ երկրներում դեռ սպասում են ֆուտբոլի վերադարձին, ուրբաթ օրվանից արդեն հասանելի է Amazon Prime-ի «El Presidente» սերիալը։ Թեև այն վեր է հանում ֆուտբոլի հետ կապված խնդիրները, բայց անդրադառնում է նաև 2015 թվականի ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալին։
«El Presidente»-ն պատմությունը ներկայացնում է երիտասարդ չիլիացի Սերխիո Խադուեի աչքերով, որը տեղի համեստ ակումբից հասել է CONMEBOL-ի՝ հարավամերիկյան ֆուտբոլը ղեկավարող կազմակերպության փոխնախագահի պաշտոնին։
Սերիալը հիմնականում իսպաներենով է, իսկ ոչ իսպանախոսներին հասկանալի լինելու համար օգտագործվել են ենթագրեր։
Սերիալի ստեղծողն ու սցենարի հեղինակը արգենտինացի Արմանդո Բոն է, որը ֆուտբոլի ու Լիոնել Մեսսիի մեծ երկրպագու է։ Խոստովանում է, որ «հնարավոր է՝ ցավոտ լինի կուլիսներից այն կողմ տեսնել աշխարհում ամենատարածված սպորտաձևի կոռուպցիոն կողմերը»։
2015-ի մայիսին ՖԻՖԱ-ում բռնկվեց խոշոր կոռուպցիոն սկանդալ: Ֆուտբոլի յոթ բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են կոռուպցիայի համար: Դրանից հետո Ժոզեֆ Բլատերը, ով այն ժամանակ ՖԻՖԱ-ի ղեկավարն էր, հրաժարական տվեց: Նա հետագայում վեց տարով հեռացվեց ֆուտբոլից: