«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կոնֆլիկտի մասին, երբ միասին աշխատում էին մադրիդյան ակումբում։
«Մոուրինյուի արձագանքն ինձ զարմացրեց։ 2-0 հաշվով հաղթում էինք Իսպանիայի գավաթում։ Ռոնալդուն գնդակ նետելիս չէր հետևել մրցակցին, ու Ժոզեն կատաղած էր Կրիշտիանուի վրա։ Երբ ընդմիջմանը վերադարձանք հանդերձարան, տեսա, որ Ռոնալդուն վշտացած է, գրեթե լաց էր լինում։ Ասում էր, որ ձգտում է ամեն ինչ լավ անել, իսկ Մոուրինյուն քննադատում է իրեն։ Ժոզեն եկավ ու սկսեց պորտուգալացուն քննադատել նրա խաղի համար։ Ամեն ինչ այնքան թեժացավ, որ միայն խաղացողների միջամտությունը կանխեց նրանց միջև սկսվող կռիվը»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին, ապա տեղափոխվել «Յուվենտուս»։