«Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է «բլանկոսների» մենթալիտետի մասին։
«Ամենակարևորն այն է, որ երբ մենք եզրափակիչ ենք հաղթում, չենք մտածում կանգ առնելու մասին։ Մենք մտածում ենք, որպեսզի ավելի շատ հաղթենք, անգամ եթե հաղթել ենք երեք անգամ անընդմեջ։
«Ռեալը» ինձ սովորեցրել է պայքարել մինչև վերջ։ Այդպես ենք մենք հաղթում եզրափակիչներում։ Երբ մտածում ես, որ ամեն ինչ հաղթել ես, ուզում ես անել դա նորից։ Դա է մեր մտածելակերպը։
Եզրափակիչներում «Ռեալը» ավելի ուժեղ է դառնում։ Մենք ունենք անհրաժեշտ մենթալիտետ այդպիսի խաղերի համար։ Ակումբի ֆուտբոլիստները տեսնում են, որ իրենց խաղընկերը նվիրվում է 100 տոկոսով, և դու նույնպես պետք է այդպես անես։ Նույն իրավիճակն է նաև մարզչի հետ։
Շարժառիթը դրական ազդեցություն է թողնում մեզ վրա։ Մենք ավելի ուժեղ ենք դառնում խաղի ընթացքում։ Երբ խաղում ենք եզրափակիչում, մենք պետք է հաղթենք այն»,-Մարսելոյի խոսքն է մեջբերում Goal-ը։