«Նյուքասլը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին: «Կաչաղակները» պատրաստ են խաղացողին վճարել տարեկան 11-12 միլիոն եվրո, ասել է լրագրող Ալֆրեդո Պեդուլան:
Կավանիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ: Հավանաբար հարձակվողը կլքի ակումբը՝ որպես ազատ գործակալ:
Կավանին և նրա շրջապատը արդեն բազմիցս են նշել, որ «մատադորը» կլքի ակումբը։ Տրանսֆերային շշուկները ևս շատ են, թե որտեղ կարող է շարունակել իր կարիերան ֆուտբոլիստը․ «Աթլետիկո», «Ինտեր», «Պենյառոլ», իսկ այժմ նաև «Նյուքասլ»։
Կիրակի օրը ՊՍԺ-ն հայտարարեց, որ «Ինտերից» գնել է արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերային իրավունքները 50 միլիոն եվրոյով։ Ոմանք կարծում են, որ Իկարդիի տրանսֆերը իրականացվեց, քանի որ ՊՍԺ-ից կարող է հեռանալ Կավանին։