«Նյուքասլ Յունայթեդը» ձմռանը կարող է վարձակալել «Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ուկրաինացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Էդի Հաուն:
2016 թվականի հուլիսին Զինչենկոն «Ուֆայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 2 մլն եվրոյի դիմաց: Զինչենկոն Դոնեցկի «Շախտյորի» սան է: Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ի տվյալներով, Զինչենկոյի տրանսֆերային արժեքը 28 մլն եվրո է կազմում:
Ընդհանուր առմամբ, նա 106 հանդիպման է մասնակցել թիմի կազմում, դարձել է 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: