«Լեսթերը» մտադիր է ձեռք բերել «Արսենալի» պաշտպան Կիրան Տիերնիին, եթե Բենջամին Չիլուելը հեռանա ակումբից այս ամառ: Մամուլում խոսակցությունները ակտիվորեն կապում են Չիլուելին «Չելսի» տեղափոխության հետ, որտեղ նա պետք է դառնա հիմնական ձախ պաշտպանը:
Tribalfootball-ը հայտնում է, որ եթե 23-ամյա անգլիացին լքի ակումբը, ապա «Լեսթերը» իր ուշադրությունը կսևեռի «Արսենալի» ձախ պաշտպան Կիրան Տիերնիի կողմը, ում «աղվեսները» դիտարկում են որպես Չիլուելին փոխարինող:
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շատ լավ ծանոթ է 22-ամյա շոտլանդացու հետ: Տիերնին իր գլխավորությամբ հանդես է եկել «Սելթիկում»՝ 2016-2019 մրցաշրջաններում:
Վերջերս հայտնի էր դարձել նաև, որ «Լեսթերի» կիսապաշտպան Ուիլֆրեդ Նդիդին մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։