«Յուվենտուսը» հետաքրքրված է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվողով Մարկուս Թյուրամի ծառայություններով, ով թուրինյան ակումբի նախկին պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է:
Ըստ Le10Sport-ի ՝ թուրինցիներն ամենաակտիվն են 22-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու փորձերում: Մարկուսին հավակնում են նաև «Ինտերը», «Ֆիորենտինան» և «Ռոման»:
Թուրամը «Բորուսիա» է տեղափոխվել «Գենգամից» 2019 թվականի ամռանը՝ 9 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում նա խփել է 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Թյուրամ կրտսերի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Նշենք, որ Լիլիան Թուրամը խաղացել է «Յուվենտուսի» կազմում 2001-ից 2006 թվականներին: