Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է դիտարկել «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին գնելու տարբերակը: Այս մասին հայտնում է Football.london-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ «Զինագործները» կարող են համաձայնել վաճառել խաղացողին 36-45 միլիոն ֆունտով:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ գաբոնցի ֆուտբոլստին ցանկանում է ձեռք բերել նաև Միլանի «Ինտերը»: