«Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Վիլի Սանյոլը կարծում է, որ ավելի լավ է մյունխենյան ակումբը «Բայերից» ձեռք բերի կիսապաշտպան Կայ Հավերցին, քան «Մանչեսթեր Սիթիին» վճարեն Լերոյ Սանեի համար:
«Սանեն բնավորության առումով չի համապատասխանում «Բավարիային»: Նա անկայուն խաղացող է: Ինձ թվում է, որ նա չի տեղավորվում մյունխենյան թիմի փիլիսոփայության մեջ:
Սանեն շատ խնդիրներ ունի ինչպես «Մանչեսթեր Սիթիում», այնպես էլ Գերմանիայի հավաքականի կազմում: Նրանք ասում են, որ նա արժե 80 միլիոն եվրո: Այս դեպքում ավելի լավ է վճարել լրացուցիչ 20-ը և գնել Հավերցին:
Հավերցը հիանալի ձեռքբերում կլինի «Բավարիայի» համար, ով առանց որևէ խնդիրների կխաղա Լևանդովսկու հետ: Մյուլերը չի կարողանա ընդմիշտ խաղալ», — Սանյոլի խոսքերն է մեջբերում RMC-ն: