Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը համեմատել է «Լոկոմոտիվի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինին 82-ամյա Նիկոլայ Կարպոլի հետ, ով 1969 թվականից ղեկավարում է «Ուրալոչկա» կանանց վոլեյբոլի ակումբը:
«Ես այդպիսի մարզիչներից այդպես բաժանվելու կողմնակիցը չեմ: Մրցաշրջանը դեռ շարունակվում է, թիմը երկրորդ տեղում է: Ակումբ վերջին անգամ վերադառնալուց հետո Սյոմինը նվաճեց չեմպիոնությունը, նաև Ռուսաստանի երկու գավաթ: Եվ նախկինում, երբ նա հեռացել էր, ամեն ինչ ակումբի համար վերջացել էր։
Հիմա նոր մարզչի համար հեշտ չի լինի աշխատել, քանի որ շտապողականությունը երբեք լավ չէ:
Սյոմինը հիանալի է 73 տարեկան հասակում, ֆիզիկապես հիանալի է իրեն զգում: Կարպոլը ավելի քան 80 տարեկան է, մարզում և հաղթում է, իսկ Սյոմինն ինչո՞վ է պակաս: Նա վերադարձավ «Լոկոմոտիվ» և բոլորը սկսեցին խաղալ: Թիմում կան շատ երիտասարդներ. Միրանչուկ եղբայրներ, Տուգարև, Ռիբչինսկի, Բարինով, Մագկեև», — մեջբերում է Տարխանովին Р-Спорт-ը: