Վարձակալությամբ «Բավարիայի» կազմում հանդես եկող «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն չի տեղափոխվի «Տոտենհեմ»։
«Խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված չէ 27-ամյա բրազիլացու ծառայություններով, վստահեցնում է Marca-ն։
«Տոտենհեմը» ի վիճակի չէ վճարելու ո՛չ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ո՛չ էլ նրա աշխատավարձը, որը պետք է կազմի մոտ 15 միլիոն եվրո տարեկան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին», «Նյուքասլը» և «Լեսթերը»։