Կրասնոդարի երկրամասի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի առաջին տեղկալ Սերգեյ Մյսիշչրը հայտնել է, որ Ռուսաստանի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին խաղերն իրենց շրջանում կանցկացվեն առանց հանդիսականների:
Երկրպագուների վերադարձը մարզադաշտեր հնարավոր կլինի միայն կարանտինային սահմանափակումների թուլացման 3-րդ փուլում.
«Կիսում ենք սպորտային ֆունկցիոներների և մեծաթիվ երկրպագուների՝ հնարավորինս շուտ մարզադաշտ գալու և իրենց սիրելի թիմերին աջակցելու ցանկությունը, բայց վերջին 2 ամիսները ցույց տվեցին, որ միայն պատասխանատու, բժիշկների հորդորների վրա հիմնված Կուբանի բնակչության պահվածքը թույլ տվեց նվազեցնել կորոնավիրուսով վարակվածների թիվը»,- ասել է Մյասիշչևը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի վերսկսումը նախատեսվում է հունիսի 21-ին: «Կրասնոդարն» ու «Սոչին» շուտով կկարողանան սկսել նախապատրաստությունը մրցաշարի վերսկսմանը: