«Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն հիշել է այն ժամանակները, երբ նվաճել է «Ոսկե գնդակը»:
Պորտուգալացին մրցանակը հաղթել է 2000 թ-ին: Եռյակում էին նաև Զինեդին Զիդանն ու Անդրեյ Շևչենկոն:
Հիշում եմ, որ Զիդանը երկրորդն էր: Նա վաստակել էր այդ մրցանակը ունենալու հնարավորությունը: Վերջերս միայն Մեսսին ու Ռոնալդուն են հավակնում մրցանակին, իսկ առաջ թեկնածուները շատ էին»,-ասել է Ֆիգուն: