Իտալիայի Ա սերիայի մի շարք ակումբներ հետաքրքրված են «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենի ծառայություններով, հաղորդում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռոման», «Ինտերը», «Նապոլին» և «Ֆիորենտինան»։
Վերտոնգենի պայմանագիրը «խթանների» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերտոնգենի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բետիսը» և «Վալենսիան»։