«Շանթ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության հանդիպումների ցուցադրման իրավունքները:
Յուրաքանչյուր տուրից մի քանի հանդիպում կցուցադրվի «Շանթ Սպորտ» ալիքով, որը հասանելի է Shant Digital TV հավելվածով։ Տվյալ շաբաթվա կենտրոնական խաղը կհեռարձակվի նաև «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
«Շանթ Սպորտ» ալիքի պրոդյուսեր Արմեն Մանուկյանը Armsport-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե որ հանդիպումներն են ցուցադրվելու 25-րդ տուրից։ Այսպիսով, հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը «Շանթի» և «Շանթ Սպորտի» եթերում կլինի «Ֆամալիկաո» – «Պորտու» մրցավեճը: 25-րդ տուրից կհեռարձակվեն նաև «Բենֆիկա» – «Տոնդելա» ու «Վիտորիա Գիմարաեշ» – «Սպորտինգ» հանդիպումները:
Մանուկյանի խոսքով՝ հետագայում ևս շեշտը դրվելու է առաջատար երեք ակումբների՝ «Պորտուի», «Բենֆիկայի» և «Սպորտինգի» խաղերի վրա։