Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը նշել է, որ ակումբը չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրին:
«Այս բոլոր պատմությունները սկսվեցին ակումբից դուրս: Հանս-Յոահիմ Վատցկեն և ես հստակ ասել ենք, որ մեր մարզչի իրավիճակի վերաբերյալ քննարկում չենք ունեցել: Բայց մենք չենք կարող արգելել մամուլին խոսել տարբեր բաների մասին: Մենք շատ հանգիստ ենք այս հարցում», — մեջբերում է Ցորկին Bild-ը:
Ֆավրի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2021 թվականին: 28-րդ տուրում «Բավարիայից» կրած պարտությունից (0-1) հետո լուրեր էին հայտնվել՝ մրցաշրջանի ավարտին ակումբից նրա հնարավոր հեռանալու մասին:
Բունդեսլիգայի 2019/20 մրցաշարի ավարտից 6 տուր առաջ «Բորուսիան» 7 միավորով զիջում է առաջատար «Բավարիային»: