Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հայտնում է sportslens.com-ը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին, և հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Միլանի «Ինտեր», որպես ազատ գործակալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված է«Նյուքասլը»: