Գրոզնիի «Ախմատի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը չի երկարաձգի ակումբի հետ կնքած պայմանագիրը, տեղեկացնում է Sport 24-ը:
Ֆուտբոլիստն անցած ամռանն էր 1 տարվա պայմանագիր ստորագրել «Ախմատի» հետ, որը կարող էր երկարաձգվել ևս 1 տարով:
Այդուհանդերձ, կողմերն որոշել են չդիմել այդ քայլին և այս մրցաշրջանի ավարտից հետո, Գլուշակովը կլքի Գրոզնին ներկայացնող ակումբը:
ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի հեղինակ:
Ռուսաստանի առաջնությունը վերսկսվելու է հունիսի 21-ին: