Իսպանական Պրիմերայի նախագահ Խավյեր Տեբասը հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 2020/21 մրցաշրջանը կսկսվի սեպտեմբերի 12-ին:
«Աստված տա, մենք ընթացիկ մրցաշրջանը կարողանանք վերսկսել հունիսի 11-ին: Կազմակերպչական աշխատանքների վրա ավելի քան 130 մարդ է աշխատում Լա Լիգայից, ամեն ինչ կլինի նորովի: Մենք պատրաստ ենք և մեր գլխավոր նպատակն ընթացիկ առաջնությունն ավարտին հասցնելն է: Հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է մարտին:
«Բարսելոնան», 27 խաղում վաստակելով 58 միավոր, գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Ռեալն» է 56 միավորով, իսկ երրորդ տեղում՝ «Սևիլիան» (47):