«Լացիոն» բանակցություններ է վարում թիմի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հռոմեական ակումբը ուզում է խաղացողի հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2024 թվական։ Աչերբիին կառաջարկվի տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ։ Հաղորդվում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է «Ինտերը» ու ԱՊԼ-ից մի ակումբ։
Աչերբին «Պավիայի» սան է։ Ֆրանչեսկոն «Լացիո» է տեղափոխվել «Սասուոլոյից» 2018-ի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 խաղի, դարձել երկու գոլի, երկու գոլային փոխանցման հեղինակ։ 5 անգամ արժանացել է դեղին քարտի։