«Զենիթի» նախկին կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, որն այս պահին հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում պատմել է, որ 2011 թ-ին կարող էր հայտնվել «Յուվենտուսում».
«2011 թ-ին ես կարող էի հայտնվել «Յուվենտուսում»: Ակումբի մարզական տնօրենը ինձ տեսնում էր Պիռլոյին փոխարինողի դերում: Գործակալս ասեց, որ դա խելագարություն է, և ես մնացի «Բոկա Խունիորսում»:
Նույն տնօրենը հետո ինձ հրավիրեց «Զենիթ»: Երբեմն նա հումորով է հիշում, որ 3 տարի անընդմեջ փորձում էր ինձ տանել իր թիմ: Եվ երբ ես շանս ունեի տեղափոխվել այլ թիմ, նա ասաց. «Ո՛չ, 3 տարի ես քեզ փորձում էի ձեռք բերել, իսկ հիմա հեշտությամբ բաց չեմ թողնի»:
Պարեդեսը 2017 թ-ն «Ռոմայից» տեղափոխվեց «Զենիթ», իսկ 2019 թ-ին տեղափոխվեց փարիզյան ակումբ: