Ֆրանսիայի սենատը մերժել է Լիգա 1-ը վերսկսելու առաջարկը:
Երեքշաբթի օրը կայացած սենատի հերթական նիստում մեծամասնության ձայներով, Ֆրանասիայի սենատը մերժեց «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասի առաջարկը: Այս մասին հայտնում է L’equipe-ը:
Հաղորդվում է, որ «Լիոնի» ղեկավարություն եթե ցանկանում է պայքարել առաջնության վերսկսման համար, ապա միակ ճանապարհը հարցը դատարան դիմելն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լիոնի» նախագահը ասել էր, որ ակումբը երկու դատական հայց է ներկայացրել Փարիզի վարչական դատարան՝ ընդդեմ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ լիգայի (LFP)՝ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության վաղաժամկետ ավարտման կապակցությամբ
Ֆրանսիայի առաջնությունն ամփոփվել է 28 տուրերի արդյունքներով, ըստ որի «Լիոնը» գրավեց 7-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանում չի խաղա եվրոպական մրցումներում: