Մադրիդի «Ռեալի» նորեկները դեռևս չեն տպավորում։ Հարձակման գծի երկու գլխավոր ձեռքբերումները՝ Էդեն Ազարն ու Լուկա Յովիչը դեռևս ստվերում են։
Սերբ հարձակվողը դեռևս չի բացել իր գոլերի հաշիվը նոր թիմում։ Ազարը ընդամենը մեկ գոլ է խփել ու երկու գոլային փոխանցում կատարել, որոնցից մեկը իսկապես չափազանց մեծ կարևորություն ուներ։ Խոսքը «Գալաթասարայի» դեմ խաղում Տոնի Կրոսին հարվածային դիրք հանելու մասին է։
Այս երկու ֆուտբոլիստներն էլ նախորդ մրցաշրջանում փայլում էին իրենց նախկին թիմերում՝ Ազարը՝ «Չելսիում», Յովիչը՝ «Այնտրախտում»։ Marca-ի փոխանցմամբ՝ նախորդ մրցաշրջանի այս հատվածում Ազարն ու Յովիչը միասին 19 գնդակ էին խփել։ Հիմա նրանք խփել են ընդամենը մեկը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» ձեռք էր բերել նաև Ֆերլան Մենդիին, Ռոդրիգո Գոեսին և Էդեր Միլիտաոյին։