«Միլանն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վնասվածքի վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 38-ամյա շվեդ ֆուտբոլիստը կարող է երկարաժամկետ շարքից դուրս գալ, քանի որ կասկածվում է, որ կրկնվել է կրնկի նախորդ վնասվածքը։
«Ակումբը հաղորդում է, որ Իբրահիմովիչը երեկ կայացած մարզման ժամանակ աջ ոտքի ձկնաձև մկանի վնասվածք է ստացել։ Կրունկն ընդհանրապես չի վնասվել։ 10 օրից խաղացողը ռենտգեն ախտորոշման կենթարկվի»,- ասված է ռոսոներիների հաղորդգարության մեջ։