«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կապ է պաշտպանում «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ, որին ուզում է ձեռք բերել այս ամառ։ Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը։
Չնայած վան դե Բեկի հանդեպ հետաքրքրվածությանը՝ ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի տարբերակը Զիդանի համար առաջնային է մնում։ Դրա հետ մեկտեղ ֆրանսիացի մասնագետը հասկանում է, որ 27-ամյա ֆուտբոլիստին ստանալը դժվար կլինի։
Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան արդեն բանակցություններ է վարում Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Բացի դրանից, Պոգբայով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այնքան էլ հետաքրքրված չէ, որն ավելի վաղ արդեն փորձել է Զիդանին համոզել հրաժարվել այդ տրանսֆերից։
Վան դե Բեկին հավակնում են նաև ԱՊԼ-ից թիմեր՝ «Նյուքասլը», «Էվերթոնը» և ՄՅՈՒ-ն։