«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է լքել անգլիական գրանդի շարքերը:
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Թուրինյան ակումբի սպորտային տնօրեն Ֆեդերիկո Կերուբինին արդեն խոսել է խաղացողի գործակալի հետ:
Կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում է գնել նաև «Նյուքասլը»: Հետաքրքրություն է դրսևորում նաև «Բարսայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: Այդ դիրքում իսպանական գրանդում դիտարկում են նաև «Տոտենհեմի» կիսապաշտպան Նդոմբելեի թեկնածությունը:
Ընթացիկ մրցաշրջանում վան դե Բեկն անցկացրել է 3 հանդիպում: