Անգլիայում որոշ ֆուտբոլիստներ կարող են կախվածություն ստանալ քնաբերի և ալկոհոլի համադրությունից, հայտնում է The Telegraph-ը:
Շատ ֆուտբոլիստներ քնաբեր են օգտագործում, որպեսզի քնեն խաղերից հետո, բայց դրանց լայն հասանելիության պատճառով այն սկսել են խառնել ալկոհոլի հետ, որպեսզի հասնեն «թմրանյութային օրինական արբեցման»:
Այս միախառնումը մեծ տարածում է գտել ֆուտբոլիստների մասնակցությամբ երեկույթների ընթացքում.
«Նախքան կարանտինի հաստատումը կարելի էր հետևել, թե ինչպես են ֆուտբոլիստներն ազատ կերպով հաբեր ընդունում գիշերային ակումբներում կամ տնային երեկույթների ընթացքում»,- ասել է ֆուտբոլիստներից մեկի գործակալը:
Հաղորդվում է, որ ԱՊԼ-ի ֆուտբոլիստներից մեկն արդեն կախվածության պատճառով դիմել է օգնության համար: Վտանգ կա, որ նրանցից մեկը լիգայի աստղային ֆուտբոլիստներից մեկն է: