Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը, ով վարակվել էր կորոնավիրուսով, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է СЭ-ն:
Նշվում է, որ 64-ամյա միլիարդատերը ստացել է անհրաժեշտ բուժումը և վերադառնում է իր բնականոն կյանքին:
Հիշեցնենք, որ Ֆեդունը կորոնավիրուսի դրական ախտանշանից հետո միանգամից հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
Հավելենք, որ ՌՊԼ-ի մրցաշրջանը վերսկսվելու է հունիսի 21-ին: