FourFourTwo ամսագիրը հրապարակել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղը բաժին է հասել հարձակվող Էրիկ Կանտոնային, ով «Լիդսից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 1992 թվականին՝ 1,2 միլիոն ֆունտով: Առաջին եռյակում ներառվել է նաև որպես ազատ գործակալ Սոուլ Քեմփբելի տեղափոխությունը «Տոտենհեմից» «Արսենալ»՝2002թ-ին, և 2015-ին 5,6 միլիոն ֆունտ ստեռլինգով «Լեեսթերից» կիսապաշտպան Նգոլո Կանտեի տեղափոխությունը «Չելսի»:
Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն 10 տրանսֆերները (FourFourTwo տարբերակ).
- Էրիկ Կանտոնա ( «Լիդսից» «Մանչեսթեր Յունայթեդ», 1992 թ.) — 1,2 միլիոն ֆունտ
- Սոուլ Քեմփբել («Տոտենհեմից» «Արսենալ», 2002թ) — ազատ գործակալ
- Նգոլո Կանտե ( «Լեսթերից» «Չելսի» , 2015թ․) — 5,6 միլիոն
- Լուկաս Ռադեբե ( «Կայզերսլաուտերնից» «Լիդս», 1994 թ.) — 50 հազ
- Նիկոլա Անելկա (ՊՍԺ-ից «Արսենալ», 1997 թ.) — 500 հազ
- Պատրիկ Վիեյրա ( «Միլանից» «Արսենալ», 1996 թ.) — 3,5 միլիոն
- Էդվին վան դեր Սար («Ֆուլհեմից» «Մանչեսթեր Յունայթեդ», 2005 թ.) — 2 միլիոն
- Դելե Ալի ( «Դոնսից» «Տոտենհեմ», 2015 թ.) — 5 միլիոն
- Սամի Հյուպիյա ( «Վիլհեմից» «Լիվերպուլ», 1999 թ.) — 2,6 միլիոն
- Օլե-Գունար Սուլշեր ( «Մյոլդեից» «Մանչեսթեր Յունայթեդ», 1996 թ.) — 1,5 միլիոն