Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Պարի Սեն Ժերմենը» առաջատար են «Ատալանտայի» աջ եզրային պաշտպան Տիմոտի Կաստանի տրանսֆերի համար պայքարում։
Le10Sport-ի փոխանցմամբ՝ երկու ակումբներն էլ լրջորեն հետաքրքրված են բելգիացի պաշտպանին ձեռք բերելու հարցում։
Հաղորդվում է, որ ավելի մեծ շանսեր ունի «Տոտենհեմը», քանի որ Կաստանը ցանկություն է հայտնել հանդես գալու Անգլիայի Պրեմիեր լիգայում։