Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վերհիշել է վեց տարի առաջ այս օրը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Աթլետիկոյի» դարպասն ուղարկած գնդակը։ Իսպանացի պաշտպանը գրառում է կատարել։
«92։48 րոպե։ Վեց տարի առաջ այս ժեստը փոխեց մեր պատմությունը։ Ես երբեք չեմ հոգնի դա նորից անելուց։ Ես երբեք չեմ հոգնի այդ ամենը նորից զգալուց»,-գրել է Ռամոսը։