Արգենտինական «Ռասինգի» նախագահ Վիկտոր Բլանկոն կարծիք է հայտնել, որ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը։
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Լաուտարոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը, թեպետ ես չեմ զրուցել նրա հետ այդ թեմայով վերջին ժամանակներում։
Մենք չափաբաժին ունենք գործարքից։ Ի ուրախություն մեզ, վաճառելով նրան «Ինտերին»՝ մենք կանխատեսել էինք Լաուտարոյի աճը ու համապատասխան դրույթ ենք ամրագրել պայմանագրում։ «Ինտերը» մեզ 2 միլիոն եվրո էր առաջարկում այդ դրույթը հանելու համար»,-արգենտինական ակումբի նախագահի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
«Ռասինգի» հիմնական թիմում Լաուտարոն խաղացել է 2015-2018 թվականներին։