«Ռեալը» պատրաստում է առաջարկ կատարել Մյունխենի «Բավարիայից» պաշտպան Ալֆոնսո Դևիսի տեղափոխության հարցում:
Soccermatchestoday-ը հայտնում է, որ 19-ամյա պաշտպանին մադրիդյան ակումբի կողմից դիտարկվում է որպես Մարսելոյի փոխարինող, ով մոտ է իսպանական գրանդից հեռանալուց:
Սակայն հարկ է նշել, որ ապրիլին Դեյվիսը նոր պայմանագիր ստորագրեց «Բավարիայի» հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Ինչպես գրում է Goal.com-ը՝ հղում կատարելով A Bola-ին, ՊՍԺ-ն թիրախավորել է «արքայական» ակումբի պաշտպանին։ Ֆրանսիական ակումբը Լայվին Կուրզավայի ու Տոմա Մենյեի հնարավոր հեռանալու դեպքում, նոր պաշտպանների է փնտրում։