NBA-ի ներկայացուցիչ Մայք Բասը հաստատեց, որ կազմակերպությունը բանակցություններ է վարում Walt Disney Company-ի հետ ՝ կանոնավոր առաջնությունը հուլիսին վերսկսելու համար։
«NBA-ն, խաղացողների միության հետ միասին, բանակցում է Walt Disney ընկերության հետ հուլիսին վերսկսելու 2019/20 մրցաշրջանը Օռլանդոյի Disney ESPN Wide World մարզահամալիրում ՝ որպես խաղերի, մարզումների և տեղավորման միասնական հարթակ», — Բասի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Օրլանդոյի մարզական համալիրը ներառում է երեք մարզադահլիճ: Բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Միևնույն ժամանակ, համալիրի հարևանությամբ կա հյուրանոցային ցանց, որտեղ կարող են ապրել բասկետբոլիստների հարազատները:
NBA-ի մրցաշրջանը դադարեցվել էր մարտի 12-ին ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն քաղաքներում, որտեղ մեղմացվել է ինքնամեկուսացման ռեժիմը, հնարավոր կլինի սահմանափակումներով մարզումներ անցկացնել:
ArmSport-ը փորձել է այլ տեսանկյունից նայել այս ամենին՝ պատկերացնելով, թե ինչպիսին կիներ, օրինակ՝ NBA-ի աստղերի և սիրված մուլֆիլմների հերոսների միջև հանդիպումը․․․